ԱՄՆ-ում սատկել է Անհալիֆու անունով վերջին արու հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրը: Աշխարհում մնացել է այդ ենթատեսակի ընդամենը 5 ներկայացուցիչ, սակայն նրանք բոլորը էգեր են: 

Կենդանու մահվան մասին հաղորդագրությունը տեղադրվել է Սան-Դիեգո (Քալիֆորնիա նահանգ) կենդանաբանական այգու Twitter-ի էջում:  Անհալիֆուն 44 տարեկան էր եւ սատկել է բնական պատճառներով:

Կենդանաբանները փորձել են շարունակել հազվագյուտ կենդանու տեսակը՝ նրա մոտ թողնելով Նոլա անունով էգին: Սակայն, անազատության մեջ զույգը չի կարողացել հետնորդներ լույս աշխարհ բերել:

Հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրը համարվում է փղից հետո ամենամեծ ցամաքային կենդանին: