Յակուտիայում նոյեմբերի 5-ին ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության վարչության պետի տեղակալ Նիկոլայ Ազարովի սպանության մեջ մեղադրվող գործարար Արմեն Զաքարյանը ենթադրվում է, որ Հայաստանի քաղաքացի չէ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատնից:

Նրանց փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ պաշտոնական այլ տեղեկատվություն չկա, քայլեր են ձեռնարկվում հանգամանքները ճշտելու համար:

Նշենք, որ ըստ ՆՏՎ հեռուստաալիքի՝ դեպքը կատարվել է նոյեմբերի 5-ին Խանգալասկի շրջանում որսի ժամանակ. «Ազարովի ընկերը՝ «ՄՍԻՏԻ-Դեվելոփմենթ» շինընկերության ղեկավար Արմեն Զաքարյանը, մեքենայի սրահում պատահաբար կրակոց է արձակել հրացանից, որը կպել է Ազարովին: Վերջինս տեղում մահացել է: Արմեն Զաքարյանը ձերբակալվել է: Հարուցվել է քրեական գործ: