Տալինում դեկտեմբերի 15-ին ձերբակալվել է իտալացի հայտնի լրագրող եւ հասարակական գործիչ Ջուլիետո Կյեզեն: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Հռոմում Կյեզեի մտերիմներին:

Կյեզեի կնոջ՝ Ֆիամետտա Կուկուրնիայի խոսքով, լրագրողը, ով համաժողովի էր մասնակցում եւ երեքշաբթի պետք է ուղեւորվեր Մոսկվա, հյուրանոցում ձերբակալվել է: Նրա հեռախոսն անհասանելի է:

Կինը նաեւ հավելել է, որ, հնարավոր է, «ինչ-որ կարգադրություն կա 48 ժամվա ընթացքում նրան երկրից արտաքսելու մասին»: