Կրակոցներ են հնչել ԱՄՆ Միսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում: Անհայտ անձը սպանել է դեռահաս մի աղջկա, եւս մեկ պատանի ծանր վիրավորվել է:
STL Today թերթը հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ի ցերեկը՝ քաղաքի հարավային Դաթչթաուն թաղամասում: Անհայտ անձը կրակել է մեքենայից դուրս եկող դեռահասների վրա:
Ըստ տեղի ոստիկանության՝ աղջիկը մահացել է մինչեւ շտապօգնության ժամանելը: Պատանին ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Տուժածների ճշգրիտ տարիքը եւ անունները չեն հաղորդվում: Կրակողը փախել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:



























