Սիդնեյում սգո պատարագ է մատուցվում՝ ահաբեկիչնեի կողմից գրաված Lindt սրճարանի գրոհի ժամանակ զոհված պատանդների հիշատակին: Ըստ վերջին տվյալի՝ զոհվել է երեք մարդ, վեցը տեղափոխվել են հիվանդանոց՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով: 

BBC-ը վկայակոչելով տեղի մամուլը՝ հայտնում է, որ զոհվել են  սրճարանի մենեջերը՝ 34-ամյա Թորի Ջոնսոնը, եւ 38-ամյա փաստաբան Կատրինա Դոսոնը:   
Ավելի վաղ Ավստրալիայի ոստիկանությունը հայտնել էր պատանդներ վերցրած անձի անունը՝ 50-ամյա Ման Հարոն Մոնիս. իրանցի փախստական, որն Ավստրալիայում քաղաքական ապաստան էր ստացել: Նա նույնպես զոհվել է փոխհրաձգության ժամանակ: Տուժածների շարքում կան մեկ ոստիկան եւ երկու հղի կին, բոլորի վիճակը գնահատվում է կայուն: 

Սգո պատարագը մատուցվում է Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ ողբերգության վայրից 500 մ այն կողմ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ի առավոտյան՝ տեղի ժամանակով մոտ10:00-ին (ըստ Երեւանի՝ 03:00 -ին)  զինված անձը պատանդ էր վերցրել Սիդնեյի Կենտրոնական բանկի շենքում գտնվող Lindt սրճարան-խանութի 17 այցելուի: Պատանդներին ստիպել էր ապակու վրա արաբերեն գրությամբ դրոշ փակցնել:  16 ժամ անց ոստիկանությունը սրճարանի վրա գրոհ էր ձեռնարկել: