Կանբերայում տարհանում են ԱԳՆ-ի շենքը՝ սեղանատանը կասկածելի փաթեթ հայտնաբերելուց հետո: Ներկայումս դեպքի վայրում աշխատում է ականազերծողների թիմը: Ոստիկանությունը փակել է շենքին հարակից բոլոր ճանապարհները:
«ՌԻԱ Նովոստին» փոխանցում է, որ նախարարության շենքը Ավստրալիայի խորհրդարանի կողքին է:
Ավստրալիայի ոստիկանությունը մարտական բարձր պատրաստականության վիճակում է՝ Կենտրոնական բանկի շենքի Lindt խանութ-սրճարանում պատանդառման միջադեպից հետո: Ահաբեկիչը պատանդներին ստիպել էր ապակու վրա արաբերեն գրությամբ դրոշ փակցնել: 16 ժամ անց ոստիկանությունը սրճարանի վրա գրոհ էր ձեռնարկել: Ըստ վերջին տվյալի՝ գրոհի հետեւանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ ահաբեկիչը, վեց մարդ տեղափոխվել է հիվանդանոց:




























