ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կցանկանար, որպեսզի ամերիկացի զինվորները ծառայությունից տուն վերադառնային լիմուզիններով, ինչպես ժամանակին դա արել էր Էլվիս Փրեսլին։ Օբաման նման հայտարարություն է արել Նյու Ջերսիի ռազմաբազայում զինվորների առաջ ելույթ ունենալիս, հաղորդվում է  Սպիտակ տան կայքում։

«Զորացրված զինվորների մեջ կար զինվոր Թենեսիից՝ 53310761 համարով։ Նրա անունը սերժանտ Էլվիս Փրեսլի էր։ Նա այստեղ բոլորին ցնցեց։ Իհարկե, նրա վերադարձը հայրենիք տարբերվում էր։ Հավանաբար, ռոք-ն-ռոլի արքան լիմուզինով էր տուն եկել։   Եթե դա ինձնից կախված լիներ, ես բոլորին լիմուզին կտայի տուն վերադառնալու համար», — ասելէ  Օբաման։
Ավելի վաղ զինվորների առաջ ելույթ ունենալիս Օբաման հայտնել էր, որ Վաշինգտոնի համար ծավալուն գործողությունների դարաշրջանն ավարտվել է։