Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 16-ին, ժամը 07.40-ին տեղեկատվություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի ՃՈ հենակետի մոտակայքում վթար է եղել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ4 միջպետական ավտոճանապարհի Սեւան-Երեւան 7-րդ կմ-ի մոտ բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34 NA 039 պետհամարանիշի եւ «ԿռԱԶ» մակնիշի 490 US 34 պետհամարանիշի ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին (անձը պարզել չի հաջողվել) դուրս են բերել ավտոմեքենայից, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սեւան քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսնաքազրկել եւ գազազրկել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան: