Գիտական արշավը, որը զբաղվում է Խաղաղ օվկիանոսի հատակի հորատմամբ, օգնել է գիտնականներին պարզել, թե ինչպես միկրոբները կարող են կենդանի մնալ ամենադաժան եւ կենդանի օրգանիզմների համար անբարենպաստ պայմաններում:

Ճապոնիայի ափերի մոտ օվկիանոսի հատակին ավելի քան 2 հազար մետր խորության վրա անցք փորելով գիտնականներն այնտեղ միաբջիջ միկրոբներ են հայտնաբերել, որոնք ապրում են առանց ոլւյսի, թթվածնի եւ փաստացի առանց ջրի, հաղորդում է BBC-ն:

Փորձագետների խոսքով՝ այս բացահայտումը ցույց է տալիս, որ կյանքը կարող է գոյություն ունենալ նման խիստ պայմաններում նաեւ տիեզերքի այլ վայրերում, հաղորդում է «Ռոսբալտը»: