Կոշիկ արտադրելու համար անհրաժեշտ հումքը կարելի է հեշտությամբ գտնել ԵՏՄ անդամ երկրներում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Եղվարդի մարզակոշիկի ֆաբրիկայի» տնօրեն Միշա Ուլիխանյանը՝ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի մոտ հայկական թեթեւ արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների խորհրդակցությունից հետո:
Նրա խոսքով՝ կաշին կարելի է ստանալ Ռուսաստանից ու Բելառուսից: «Այնտեղ կան լավ գործարաններ, իսկ Բելառուսում ընդհանրապես հրաշալի, նոր եվրոպական սարքավորումներով հագեցած ընկերություններ կան:
Ուլիխանյանը կարծիք է հայտնել, որ ԵՏՄ երկրների գործընկերների հետ աշխատելը կօգնի օգտվել արտոնյալ հարկային ռեժիմներից, մասնավորապես ԱԱՀ հետաձգումից:
«Հիմա մեր արտադրանքը գնում է եւ բանակը, եւ բժիշկները: Նրանք երկար պիտի կանգնած մնան եւ չպիտի ոտքերը ցավի: Մենք ձգտում ենք հենց այդպիսի որակի արտադրանք տալ: Այնպես որ ներքին շուկայում խնդիրներ չունենք, իսկ ԵՏՄ շուկան եւս մեզ կօգնի»,-հավելել է տնօրենը:



























