Երեւանի Բաբաջանյան փողոցում, դեկտեմբերի 16-ի գիշերը սարսափելի միջադեպ է տեղի ունեցել:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ մի տղամարդ նույն փողոցի 139 շենքի բակում վիճաբանել է իր նախկին կնոջ հետ, որի ժամանակ ծոցագրպանից հանել է պլաստմասե շշով լի ծծմբաթթուն եւ լցրել կնոջ վրա:

Կնոջ աղմուկից հետո միջամտել է քրոջ դուստրը, որի ժամանակ ծծմբաթթու է լցվել նաեւ իր վրա:

Նրանք 2-րդ եւ 3-րդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացել է, որ նշված գործով կատարվում է քննություն: Մանրամասները պարզվում են: