Արդյունաբերության զարգացման հիմնադրամը միաձուլվելու է Ազգային մրցունակության հիմնադրամին, լուծարվելու է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ն եւ ստեղծվելու է Հայաստանի զարգացման հիմնադրամ: Այս մասին ասված է Կառավարության որոշման մեջ:

Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Մրցունակության հիմնադրամի ղեկավար Արման Խաչատրյանը: