Մադրիդում եւ Բարսելոնում անարխիստների բողոքի ակցիաներն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով, հաղորդում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:
Բարսելոնում մոտ 2 հազար մարդ է հավաքվել Դիամանտի հրապարակում եւ պահանջել ազատ արձակել բանտարկյալներին: Ոստիկանները փակել են Իսպանիայի իշխանությունների ներկայացուցչության շենք տանող ճանապարհը, եւ ցուցարարները սկսել են հարվածել ցուցափեղկերին եւ այրել աղբամանները:
Մադրիդում նմանատիպ ակցիային մասնակցել է մի քանի հարյուր մարդ: Նրանցից 5-ը կալանավորվել են:
Անարխիստների դժգոհությունն է հարուցել 11 մարդու ձերբակալությունը, որոնց անարխիստական ուղղվածության ահաբեկչական շարժման անդամներ են: Ոստիկանությունը վստահ է, որ նրանք մասնակցել են պայթուցիկների օգտագործմամբ ահաբեկչությունների իրականացման նախապատրաստությանը:
Մադրիդում, Բարսելոնում եւ կատալոնական երկու այլ քաղաքներում խուզարկություններ ու ձերբակալություններ են տեղի ունեցել: Ձերբակալվել է 7 կին եւ 4 տղամարդ, որոնք Իսպանիայի, Ուրուգվայի, Ավստրիայի եւ Իտալիայի քաղաքացիներ են:




























