Ուկրաինան Եվրոպայի ամենակոռումպացված երկիրն է: Այդ մասին AFP տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարար Այվարաս Աբրոմավիչուսը, հաղորդում է «UNIAN»-ը:

Ընդ որում, նախարարը նշել է, որ նորից ձեւավորված կառավարությունը մտադիր է վճռականորեն պայքարել խնդրի դեմ, այդ թվում՝ Եվրամիության եւ այլ համաշխարհային գործընկերների օգնությամբ: Կոռուպցիայի դեմ պայքարը Ուկրաինայի  կառավարությանն (որը ցանկանում է լրացուիչ ֆինանսական աջակցություն ստանալ) ուղղված միջազգային դոնորների ամենագլխավոր պահանջներից է:

Որպես  կոռուպցիայի համար հնարավորության ստեղծող կառույցի օրինակ՝ Աբրոմավիչուսը բերել է իրեն վստահված նախարարությունը: Նրա խոսքով՝ այն 1300 աշխատակիցներով իսկական բյուրոկրատական «հրեշ», է որը կամ պետք է արմատապես բարեփոխել, կամ էլ պարզապես փակել: