Գերմանական Amazon-ի աշխատակիցները երկարաձգել են աշխատավարձերի բարձրացման եւ աշխատանքային պայմանների բարելավման պահանջով սկսած գործադուլը:
Ըստ Reuters-ի, դեկտեմբերի 14-ին արհմիությունների ղեկավարները հայտարարել էին եռօրյա գործադուլի մասին, որին ավելի քան 2600 մարդ է մասնակցել ընկերության 9 կենտրոններից:
Արհմիություններից մեկի ղեկավարի խոսքով, երեք կենտրոնների աշխատակիցները գործադուլը շարունակելու են մինչեւ դեկտեմբերի 19-ը, իսկ մյուսները՝ մինչեւ դեկտեմբերի 24-ը:
Amazon ընկերության ներկայացուցիչների փոխանցմամբ, գործադուլը չի ազդի ապրանքների առաքման արագության վրա, եւ ժամանակին կկարողանան հասցնել ամանորյա նվերները:




























