Զառանցանքները եւ բամբասանքները մեկնաբանման ենթակա չեն, դեկտեմբերի 18-ին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ մեկնաբանելով խորհրդարանի երեկվա արտահերթ նիստը, որը նվիրված էր արժութային շուկայի իրավիճակին եւ հայկական դրամի կտրուկ արժեզրկմանը:

Ճշմարիտյանը չի ցանկացել պատասխանել հարցին՝ արդյոք կառավարության պաշտոնյաները գործարար պատգամավորներին սպառնացել են պատժել շահարկումների համար:  «Զառանցանքներ եւ բամբասանքներ չեմ մեկնաբանում», - հավելել է նա:

Երեկ երեկոյան ժամերից սկսած դրամը սկսել է կտրուկ ամրապնդվել: