Մարտի սկզբին Թրաֆալգար հրապարակում հսկայական կապույտ աքլորին կփոխարինի ձիու բրոնզե կմախքը:

 «Ձիու ընծան» ստեղծվել է գերմանական ծագմամբ հայտնի նյույորքյան քանդակագործ Հանս Հաակեի կողմից: Այն բրիտանական մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում կտեղադրվի 2015թ. մարտի 5-ին:

Բրիտանացի պատմաբանները սարսափով են սպասում Թրաֆալգար հրապարակում բնական մեծությամբ եւ բժշկական ճշգրտությամբ ձիու բրոնզե կմախքը տեսնելու հեռանկարին: