Հարավային Կովկասը շարունակում է մնալ անկայուն եւ փխրուն տարածաշրջան, եւ միջազգային հանրությունը պետք է շարունակի սատարել հակամարտությունների կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին։

Նա ընդգծել է, որ տարածաշրջանում գոյություն ունեցող չկարգավորված հակամարտություններին լուծում գտնելը ԵՄ առաջնայնություններից է։
«Հարավային Կովկասի չլուծված հակամարտությունները տարածաշրջանային կայունությանը սպառնացող հիմնական վտանգներ են»,- ասել է նա։

Նրա խոսքով, անհանգստություն է առաջացնում նաեւ ղարաբաղյան հակամարտությունը։