Սաուդյան Արաբիայում շաբաթ օրը սպանվել է չորս ահաբեկիչ, հայտնել է թագավորության ՆԳՆ-ն:

Անվտանգության ուժերը հատուկ գործողություն են անցկացրել  արեւելյան նահանգի Էլ Ավամիա գյուղում, որի արդյունքում ոչնչացվել է չորս ծայրահեղական:

Փետրվարի սկզբին թագավորությունում  ուժի մեջ էր մտել ահաբեկչությանը հակազդելու օրենքը: Դրան համապատասխան երկրում ահաբեկչություն է համարվում ցանկացած անօրինական գործողություն, որը ուղղակի կամ անուղղակի խաթարում է պետության անվտանգությունն ու կայունությունը, կամ էլ սպառնալիք ստեղծում ազգային միասնությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Բացի դրանից,  անվտանգության ուժերը լիազորվել են ահաբեկչության մեջ կասկածյալին  ձերբակալելու եւ կալանքի տակ պահելու վեց ամիս՝ եւս կես տարով նրա ձերբակալությունը երկարացնելու հնարավորությամբ: