Հայաստանի պետեկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները արգելված 502 գազի ներկրման դեպք են կանխել։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, գազը հայտնաբերվել է «Տրանս Ալյանս» ՍՊԸ բաց մաքսային պահեստում «Գոռ եւ Խաչատուր» ՍՊԸ-ին պատկանող բեռի կրկնակի մաքսային հսկողության ժամանակ, եւ պարզվել է, որ ապրանքի բեռնամաքսային հայտարարագրում նշված 204կգ  քաշով 15 բալոն քլորիդֆտոր մեթան ֆրիոն R207A նյութի փոխարեն բեռում առկա  է նույն քանակությամբ` 15 բալոն 502 գազը:

Տեղեկացնենք, որ 502 տեսակի գազը խառնուրդ է, որը պարունակում է ՔՖԱ (CFC) -115 նյութ, իսկ դրա ներմուծումը հանրապետություն արգելվում։

Նշենք, որ 502 գազը քայքայում է օզոնի շերտը ։