Հայաստանի Ազգային Ժողովը 2010 թ. երկրորդ եռամսյակում 1528 նամակ է ստացել քաղաքացիներից:
Հայաստանի ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին է հանձնվել 423, փոխնախագահներին` 52 քաղաքացիների նամակ: ԱԺ նախագահը եւ փոխնախագահները պատասխանել են բոլոր նամակներին:
ԱԺ մշտական հանձնաժողովներին է հանձնվել քաղաքացիների 435 նամակ. պատասխանել են բոլորին: ԱԺ խմբակցություններին է հանձնվել քաղաքացիների 608 նամակ. պատասխանել են բոլորին:
Նամակներում բարձրացված են օրենսդրական, իրավական, առողջապահական, սոցիալական, կրթական, ֆինանսական, կենցաղային խնդիրներ:


























