Երեւանի Մոլդովական եւ Թոթովենցի փողոցների խաչմերուկում, դեկտեմբերի 21-ին, ժամը 13.00-ին, իրար են բախվել «Մերսեդես-Բենց» մակնիշի երկու ավտոմեքենա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավտոմեքենաներից մեկի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























