Երեւան-Սեւան ճանապարհի 32-րդ կմ-ին դեպի Չարենցավան քաղաք տանող ճանապարհին, դեկտեմբերի 21-ին, ժամը 10.15-ի սահմաններում, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին եւ ընկել աջակողմյան ձորակը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: