«Բլից- տոնականի» հյուրը այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն է:
Տարվա իրադարձությունը
Արցախյան առաջնագծի օգոստոսին և նոյեմբերին մեր հատուկջոկատայինների փայլուն գործողությունները:
Տարվա քաղաքական գործիչը
Այս անվանակարգն այս տարի թափուր է մնում:
Տարվա հակասությունը
Աշխատավարձերը բարձրացան, բայց ոնց որ ավելի վատ սկսեցինք ապրել:
Տարվա ձեռքբերումն եւ ձախողումը
Առաջինն, իհարկե, պահպանվող խաղաղությունն է, իսկ երկրորդը՝ դե ԵՏՄ-ին միանալն էլի:
Տարվա ելույթը
ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի ելույթը:
Տարվա հանդիպումը
Տեղահանված քեսաբցիների հետ հանդիպումը Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում:
Տարվա կոստյումը
Նվեր եմ ստացել, բայց դեռ չեմ կրել:
Տարվա ուտեստը
Իմ պատրաստած խեցգետինը:
Տարվա գիշերային ակումբը
Մեր տան մառանը:
Տարվա Ձյունանուշը
Կինս ու չորս աղջիկներս:
Ինգա Մարտինյան




























