Այս տարի Ամանորի առթիվ NEWS.am-ը իր ընթերցողներին կներկայացնի «Բլից-տոնական» հարցազրույցների շարք: 10 բլից հարցերի միջոցով կփորձենք ամփոփել պաշտոնյաների 2014թ անձնական եւ անանձնական տեսանկյունից: Ներկայացնում ենք շարքի առաջին հարցազրույցը՝ բլից-տոնական ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հետ:

Տարվա օրինագիծը

Լավ, համոզեցիք, ինձ կգովամ, ԴԱՀԿ մասին օրենքը եւ «Վարչական իրավախախտումների» վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների օրինագծերը:

Տարվա պատգամավորը

Լավ, մի քիչ էլ ուրիշին գովամ, հարեւան գործընկերս՝ Էդմոն Մարուքյան:

Տարվա իրադարձությունը ձեր կյանքում

Իմ կյանքում տարվա իրադարձության բացակայությունը:

Տարվա ուղեւորությունը

Երազանքս իրականացավ, Իտալիա գնացի:

Տարվա հաջողությունը եւ ձախողումը

Հաջողությունը՝ ներկայացված էի մի շարք մրցանակաբաշխություններում (երջանիկ է), ձախողումը՝ այդպես էլ ոչ մի մրցանակ չստացա (չափազանց տխուր է):

Տարվա ամենամեծ ծախսը

Հատուկ մեծ ծախսեր չեն եղել:

Տարվա հիասթափությունը

Պարբերաբար եւ անընդհատ՝ մարդկանց, երեւույթներից, հանգամանքներից:

Տարվա անակնկալը

Դեռ սպասում եմ:

Տարվա խենթությունը

Մեկ աշխատանքային օր՝ առավոտյան Գերմանիայում, ցերեկը՝ Պետերբուրգում, երեկոյան Երեւանում գտնվելը...էլ չեմ անի:

Տարվա Ձմեռ Պապը

Տարվա անակնկալը:

Ինգա Մարտինյան