«Բլից- տոնականի» հաջորդ հյուրը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանն («Ծաղիկ Ռուբոն») է: Տարվա իրադարձությունը-Ձիու տարի էր, բայց ժողովուրդը իր ունեցած էշից էլ զրկվեց:
Տարվա քաղաքական գործիչը
Գործիչը չգիտեմ, բայց գործիքը ամենուրեք իր սեւ գործն անող քաղաքական կեղտն էր:
Տարվա ձեռքբերումն ու ձախողումը
Խաղաղությունը եւ անընդմեջ թանկացումը:
Տարվա սկանդալը
Իրենց իսկ պաշտպանած երկրում հրամանատար ազատամարտիկներին ծեծի ենթարկելը:
Տարվա խենթությունը
Կարճ ժամանակում մի տանիքի տակ առաջին գծում կռված մոտ 6000 խենթ եւ խելառ երդվյալների համախմբումը՝ ԵԱՄ:
Տարվա ազատամարտիկը
Պատերազմի տարիներին պամպեռս հագած երկրի այսօրվա չինովնիկներն ու պուզատիները:
Տարվա ծաղիկը
Բոլորի ժամանակների Ծաղիկ Ռուբոն:
Տարվա հիասթափությունը
Դրամի արժեզրկումը:
Տարվա զարմանքը
Շանթի որդու ձերբակալումը:
Տարվա Ձյունանուշը
Լրատվամիջոցներից հայտնի ՀՀԿ տատին:
Ինգա Մարտինյան




























