Նոր տարվա նախաշեմին Յունիբանկը շնորհավորեց 2014թ.-ի 100-հազարերորդ սպառողական վարկի ստացողին` ուսուցչուհի Բյուրեղիկ Սարգսյանին եւ որպես նվեր հանձնեց կենցաղային տեխնիկայի գնման հավաստագիր: Հոբելյանական վարկը Յունիբանկը տրամադրել է «վարկային կոնվեյերի» միջոցով, որը հիմնված է Salesforce ամպային CRM–համակարգի վրա:
«Շնորհակալ եմ բանկին այս անակնկալի եւ տոնական տրամադրության համար: Թեեւ Յունիբանկի հաճախորդ եմ դարձել վերջերս, վստահ եմ ճիշտ ընտրություն եմ կատարել: Գոհ եմ եւ բանկից, եւ սպասարկումից: Հաճելի է, երբ բանկը ուշադիր է իր հաճախորդների նկատմամբ», - ասաց Բյուրեղիկ Սարգսյանը:
Յունիբանկն առաջիններից Հայաստանում գործարկեց սպառողական վարկային հայտերի ուսումնասիրման, հաստատման, վարկային պորտֆելի մոնիթորինգի եւ վերլուծության ավտոմատացված համակարգը: Յունիբանկի «վարկային կոնվեյերը» մշակվել է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» իննովացիոն ընկերության կողմից: Համակարգը հիմնված է CRM-տեխնոլոգիաների եւ բանկի 13 տարվա գործունեության վիճակագրական տվյալների վրա, ինչը հնարավորություն է տվեց առավել արդյունավետ կառուցել հաճախորդի պրոֆիլը` գրեթե բացառելով մարդկային գործոնը: Նման մոտեցումը դրական ազդեցություն ունեցավ վարկային պորտֆելի որակի բարձրացման եւ վարկային ռիսկերի վերահսկման գործընթացի վրա: 2014թ.-ին Յունիբանկը «վարկային կոնվեյերի» միջոցով ուսումնասիրել է ավելի քան 200 հազար վարկային հայտ` դրանց վերաբերյալ բանկի պատասխանը հաճախորդին տրամադրելով ընդամենը մեկ րոպեում:
«Իմ կարծիքով, բանկային համակարգում բիզնես գործընթացների ավտոմատացման անհրաժեշտությունն ակնհայտ է: Ժամանակակից մանրածախ վարկավորումն ինքն է բանկերին կողմնորում դեպի իննովացիոն մոդելների օգտագործում եւ առանձնանում է որոշումների կայացման արագությամբ, - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը: - Այսօր հաճախորդը վարկային հայտի վերաբերյալ պատասխանը բանկից պահանջում է միանգամից, այլ ոչ թե մեկ օրում կամ էլ անգամ մեկ ժամում: Եվ եթե բանկը ցանկանում է հաջողությամբ զարգացնել մանրածախ ուղղությունը եւ բարձրացնել բիզնեսի շահութաբերությունը, ապա պետք է լսի իր հաճախորդի կարծիքը եւ պատրաստ լինի օգտագործելու նոր տեխնոլոգիաներ եւ լուծումներ: Մեր ցուցանիշները լավագույն ապացույցն են: Ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով Յունիբանկը առաջատար եռյակում: Տարեկան կտրվածքով սպառողական վարկերի ծավալն աճել է 24%-ով, իսկ քանակը` 65%-ով:
«Պրոտոբեյզ Լաբարատորիզ»-ի վարկային կոնվեյերը օգտագործում են ԱՊՀ երկրների շատ բանկեր: Ներկա դրությամբ համակարգի կողմից ուսումնասիրված վարկային հայտերի ընդհանուր քանակը գերազանցել է 686 000, տրամադրված վարկերինը` 166 000:
«Բիզնեսի արդյունավետ զարգացման համար այսօր ցանկացած ժամանակակից ձեռնարկությանը անհրաժեշտ է ապահովել բարձր արտադրողականություն եւ վերահսկողություն: Առանց իննովացիոն տեխնոլոգիաների ներդրման եւ գործընթացի ավտոմատացման արդեն դժվար է պատկերացնել տնտեսության զարգացած որեւէ ճյուղ, այդ թվում` ֆինանսական ծառայությունները, - ասում է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության գլխավոր տնօրեն Բորիս Կալինիչը: - Յունիբանկում մենք ներդրել ենք ֆիզիկական անձանց վարկավորման գործընթացի ավտոմատացման համալիր լուծում, եւ կարելի է ասել ստացել ենք հեղափոխական արդյունք: Գործընթացների օպտիմալացման նպատակով մենք առաջարկում ենք ամպային լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս տնտեսելու ընկերության ժամանակն ու ռեսուրսները: Բանկային ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետությունը միջինում բարձրանում է 2.5 անգամ»:
Հաշվի առնելով ներդրված համակարգի արդյունավետությունը, Յունիբանկը կշարունակի համագործակցությունը «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության հետ եւ կզարգացնի CRM–լուծումները նաեւ կորպորատիվ ուղղությամբ: Ավտոմատացման ավարտից հետո, բանկի մասնագետը կայցելի վարկի ձեւակերպման ցանկություն հայտնած կազմակերպություն կամ անհատ ձեռներեցին եւ, հենց տեղում, սովորական պլանշետի օգնությամբ, մուտք կգործի CRM-համակարգ եւ կիրականացնի հաճախորդի բիզնեսի եւ վարկունակության գնահատում: Հաճախորդը նախնական պատասխանը կարող է ստանալ անմիջապես:
«Մենք գիտակցում ենք, որ ապագան մոբիլ ծառայություններին է: Ակնհայտ է, որ բանկային սպասարկումը կզարգանա հենց այդ ուղղությամբ եւ ծառայությունների մատուցումը կիրականացվի ոչ միայն բանկերում, այլ նաեւ հեռահար: Այդ իսկ նպատակով արդեն այսօրվանից պետք է բաց լինել նոր տեխնոլոգիաների համար: Դա է պահանջում ժամանակակից որակյալ սպասարկումը: Ապագայի բանկը պետք է լինի այնտեղ, որտեղ հարմար է իր հաճախորդին` լինի դա բանկոմատ, բջջային հեռախոս, թե ֆեյսբուք», - հավելեց Բորիս Կալինիչը:




























