«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը բացառում է եռյակին միանալը` համարելով դա «ֆանտաստիկայի ոլորտ»:
«Որեւէ տարբերություն չեմ տեսնում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, որեւէ տարբերություն չեմ տեսնում Քոչարյանի եւ Սարգսյանի հետ: Շատ ավելի վատ բան է լինելու, եթե եռյակը գա իշխանության: Ավելի լավ է, որ առաջիկա մեկ-երկու տարին էլ մնա այս վարչախումբը»,- այս մասին այսօր` դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պետրոս Մակեյանը:
Նրա խոսքով` ՀԱԿ-ն իրենց նկատմամբ «նամարդություն» է արել, իսկ «Ժառանգություն» կուսակցության մի մասի հետ իրենք պատրաստ են համաագործակցել:
«Ժառանգությունում» երկու տեսակ կա` Փոստանջյանական, որի հետ մենք կարող ենք համագործակցել, եւ մարդիկ, որոնք հակված են եռյակի կողմը: Այդ պատճառով մենք նրանց հանգիստ են թողել, որ որոշեն` ում կողքին կանգնել»,- նշեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահը:




























