Թուրքիայի Ադանա  նահանգում հայրը դեռեւս անհայտ պատճառներով սպանել է կնոջը, երկու անչափահաս երեխաներին եւ ինքնասպան եղել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ադանայի Սեյհանի շրջանի բնակարաններից մեկում հարեւանները հրազենի ձայներ են լսել եւ երբ այդ տուն են մտել, շոկի մեջ են հայտնվել՝ տեսնելով ընտանիքի բոլոր անդամներին արյան մեջ։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները հայտնել են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում հայրը հրազենով սպանել է կնոջը, որից հետո 6 ամսական եւ 4 տարեկան երկու երեխաներին, իսկ վերջում էլ զենքն ուղղել իր գլխին եւ ինքնասպան եղել։