Վրաստանի եւ Հայաստանի միջեւ 2013 թվականի տարեկան առեւտրաշրջանառության ցուցանիշը գերազանցվել է 2014 թվականի արդեն 10 ամիսների ընթացքում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ հավելելով, որ հաջորդ տարի կողմերը կրկին աճ են ակնկալում:

Իր հերթին, Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նկատել է, որ Վրաստանը մնում է Հայաստանի ամենակարեւոր եւ առաջնահերթ առեւտրային գործընկերներից մեկը:

Նշենք, որ ՀՀ ֆիննախի տվյալներով, Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը 2014-ի առաջին կիսամյակում կազմել է մոտ 68,4 ,լն դոլար: Հայաստանի Վրաստան արտահանումը կազմել է 35,8 մլն դոլար: Արտահանվում է հիմնականում կարտոֆիլ, սպիրտ եւ թունդ խմիչք, ծխախոտ, ցեմենտ, դեղամիջոցներ, պլաստմասե արտադրանք, շշեր:

Վրաստանից ներմուծումը կազմում է 33,6 մլն դոլար: Հիմնական հոդվածներն են հանքային ջրերը, լիմոնադները, էլեկտրաէներգիան, գիպսը:

Կվիրիկաշվիլիի գնահատմամբ, երկու երկրների միջեւ տարեկան առեւտրաշրջանառությունը կարող անցնել 500 մլն դոլարից: