Ուկրաինայի արեւելքում տիրող իրավիճակի կարգավորման շուրջ շփման խմբի բանակցությունները Մինսկում ավարտվել է: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս-Բելառուս»-ը:
Բանակցությունների բոլոր մասնակիցները հեռացել են Բելառուսի ԱԳՆ-ի ընդունելությունների տնից, սակայն մամուլի համար ոչ մի մեկնաբանություն չի հնչել:
Մինսկում շփման խմբի հաջորդ հանդիպման մասին տեղեկությունը բանակցողները կտրամադրեն ավելի ուշ: Ըստ 112.UA գործակալության, Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը:
«ՌԻԱ Նովոստիի»-ի փոխանցմամբ, հանդիպմանը մասնակցել են Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը, Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների լիազոր ներկայացուցիչներ Դենիս Պուշիլինը եւ Վլադիսլավ Դեյնեգոն, ԵԱՀԿ պատվիրակությունը՝ հատուկ ներկայացուցիչ Հայդի Տալյավինիի գլխավորությամբ, ինչպես նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման:




























