Ստեփանավանում ինքնասպանություն է գործել 16-ամյա մի երիտասարդ:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 8-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում 1964 թ. ծնված Սասուն Մ.-ից ահազանգ է ստացվել, որ Մեսրոպյան փողոցի թիվ 8 տան առաջին հարկի պատշգամբում երեխա է կախված:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, 1994 թ. ծնված Գևորգ Վարդանյանը ինքնասպանություն է գործել տան առաջին հարկի պատշգամբում պարանով կախվելու միջոցով:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 1993 թ. ծնված Վլադիմիր Ս.-ն, դրամական միջոց պահանջելով, ինքնասպանության է հասցրել Գ. Վարդանյանին: Վլադիմիր Ս.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: