Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 17.45-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 35-ամյա Արամ Ն.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. հոկտեմբերի 27-ից ոստիկանության Սեւանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով: