Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, դեկտեմբերի 24-ին, ժամը 20.30-ին, Վանաձոր քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 5 շենքի մոտից բերման են ենթարկել 48-ամյա Գեւորգ Թ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հոկտեմբերի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով՝ գողությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով: