Սպիտակ-Երեւան ճանապարհի 8-րդ կմ-ին, դեկտեմբերի 24-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «Միթսուբիշի Մոնտերա սպորտ» մակնիշի ավտոմեքենան շուրջ 40 մետր գլորվել է ձորակը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























