Մինչև 2011 թվականը մոլորակի բնակչության թիվը կհասնի 7 միլիարդի, այն դեպքում, երբ 12 տարի առաջ մոլորակի բնակչության թիվը եղել է վեց միլիարդ: Այդ մասին նշում է ԱՄՆ-ում հրապարկող «Population Reference Bureau»-ի ամենամյա զեկույցը:
«Բնակչության 6-ից 7 միլիարդի հասնելու պրոցեսը, հավանաբար, տեղի կունենա տասներկու տարվա ընթացքում, ինչպես եղել է բնակչության թվի` հինգից վեց միլիարդ հասնելու դեպքում», — ասվում է զեկույցում:
Մոլորակի բնակչության գերակշռող մեծամասնությունը` 90 տոկոսը, կաճի աղքատ երկրների հաշվին: Արդեն այսօր տասը երիտասարդից ութը ապրում են Ասիայի և Աֆրիկայի երկրներում: Այսպես, մեկ նիգերիացի կնոջը բաժին է ընկնում միջինը յոթ երեխա: Ծնելիության ամենացածր ցուցանիշը Թաիլանդում է, որտեղ յուրաքանաչյուր կնոջը բաժին է ընկնում ընդամենը մեկ երեխա:
Նշենք նաեւ, որ երկարաժամկետ կանխատեսմամբ, մինչև 2050 թվականը բնակչության թվաքանակի առումով Հնդկաստանը կանցնի Չինաստանին, իսկ Աֆրիկյան մայրցամաքի բնակչության քանակն այս տարի կհասնի մեկ միլիարդի, իսկ այս դարի կեսերին այդ թիվը կկրկնապատկվի:
Զարգացած տնտեսություն ունեցող երկրներում ծնելության ցուցանիշը կպահպանի իր ներկայի միտումը, ըստ որի յուրաքանչյուր ընտանիքի բաժին է ընկնում երկու երեխա: Գիտնականները մտահոգություն են հայտնում, որ մոլորակի բնակչության հիսուն տոկոսը ապրում է աղքատության մեջ, որոնց եկամուտը կազմում է օրական երկու դոլար:
Զարգացած տնտեսություն ունեցող երկրների շարքում ծնելիության ցուցանիշի տեմպերով առաջատար դիրքերում կլինի ԱՄՆ-ը, որտեղ այդ ցուցանիշը երկու անգամ գերազանցում է ծերացող Եվրոպայի նույն ցուցանիշին:




























