Հայաստանի նախագահը ստորագրել է «Կրթության մասին» օրենքը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Կրթության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքները:


























