Հոնկոնգի ոստիկանությունը դեկտեմբերի 26-ի գիշերը բողոքի ցույցի ընթացքում ձերբակալել է առնվազն 37 ցուցարարի՝, հայտնում է  Associated Press-ը:
Իրավապահ մարմինների հայտարարությունում ասվում է, որ բողոքողները արգելափակել են Մոնգ Կոկ շրջանի մի քանի ճանապարհներ  եւ հրաժարվել դրանք բացել՝ ոստիկանության պահանջով: Ձերբակալվածների շարքում կան 13-76 տարեկան ցուցարարներ, փոխանցում է Lenta-ն:
Չորեքշաբթի երեկոյան եւս Հոնկոնգում  ցույցեր էին տեղի ունեցել՝ հանուն տեղական իշխանությունների ընտրությունների գործընթացի ժողովրդավարացման: Ոստիկանությունը ձերբակալել էր 12 մարդու:

Հոնկոնգում բազմահազարանոց ցույցերը  սկսվել են սեպտեմբերի 26-ից: Բողոքողները, հիմնականում՝ ուսանողները,  փողոց են ելել՝ պահանջելով տեղական իշխանությանն ինքնուրույն ընտրելու իրավունք։ Պեկինում խոստացել են, որ քաղաքը այդ հնարավորությունը կստանա 2017 թ., սակայն հայտարարել են, որ բոլոր թեկնածուները նախապես հավանության պետք է արժանանան Չինաստանի կողմից: