Delta Airlines-ի Ատլանտայից Լոս Անջելես մեկնող Boeing 767-300 օդանավը անկարգ ուղեւորի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Ալբուկերկե քաղաքի օդանավակայանում:

Albuquerque Journal տեղական թերթին Ալբուկերկեի Sunport միջազգային օդանավակայանի ներկայացուցիչը հայտնել է, որ  81 չվերթը հարկադիր վայրէջք է կատարել տեղի ժամանակով 18.00-ի եւ 19.00-ի միջեւ: Ուղեւորներից ոչ ոք չի տուժել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Հաղորդվում է, որ  տղամարդը, որի պատճառով օդաչուն որոշել է վայրէջք կատարել,  հեռացվել է օդանավից: Ավելի ուշ Boeing-ը  թռել է Լոս Աջելես, ուր վայրէջք է կատարել  տեղի ժամանակով 20.16-ին: Սպասվում է, որ անկարգ ուղեւորը Լոս Անջելես կկարողանա մեկնել ավելի ուշ: