Նավթի համաշխարհային գները դրական շարժ են արձանագրում ուրբաթ՝ լիբիական Ռաս-Լանուֆ նավահանգստի նավթահորերի վրա գրոհայինների հարձակման մասին լուրերի ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները:

Brent նավթի փետրվարյան ֆյուչերսների գներն ավելացել են 0,41%-ով՝ կազմելով 60,49 դոլար բարելի դիմաց, WTI նավթինը՝ 0,43% -ով՝  կազմելով 56,08 դոլար բարելի դիմաց, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Լիբիայի լուսաբացը» խմբավորման գրոհայինները հինգշաբթի մի քանի հրթիռ են արձակել Լիբիայի Ռաս-Լանուֆ նավահանգստի նավթամբարի ուղղությամբ, որի հետեւանքով այն բռնկվել է: Հրթիռներն արձակվել են  բաց ծովում գտնվող նավից, հայտնել է  «Ալ Ուասաթ» թերթը: Հարձակման են ենթարկվել նաեւ քաղաքի կենտրոնը եւ «Ալ Ֆիբա» նավթ արդյունահանող ընկերության օդանավակայանը: