Հոնդուրասում հունիսի 28-ին, տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում։ Այս մասին, հաղորդում է Reuters-ը, նշելով, որ խռովարար զինվորականները ձերբակալել են Հոնդուրասի նախագահ Մանուել Սելայային։ Ձերբակալված նախագահին ուղարկել են երկրի մայրաքաղաք Տեգուսիգալպի մերձակայքում գտնվող ռազմաօդային հենակայան, որտեղ, նրա նկատմամբ հսկողություն են սահմանել։ Ինչ վերաբերում է, Հոնդուրասի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտո Միչելետիին. նա իշխանության գալուց մի քանի ժամ հետո, երկրում արտակարգ դրություն է հայտարարել։ Հոնդուրասի նախագահի պաշտոնանկությունը աշխարհի եւ ոչ մի երկիր չի խրախուսել։ Սելայային իրենց աջակցությունն են հայտնել Վենեսուելայի եւ Կուբայի առաջնորդները՝ Հուգո Չավեսն ու Ֆիդել Կաստրոն։ Հունիսի 29-ի հատուկ նիստում, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը քննարկելու է Հոնդուրասում ստեղծված իրավիճակը։
Հոնդուրասի խորհրդարանի արտակարգ նիստից առաջ, ընթերցվել է Սելայայի պաշտոնաթող լինելու խնդրագիրը, որն ուղարկվել է օրենսդիր ժողով։ Սակայն, Սելայան կտրականապես մերժել է, թե իբր ինքը պաշտոնաթող լինելու խնդրագիր է ներկայացրել խորհրդարան։ «Ես պաշտոնաթողության համար խորհրդարան երբեք չեմ դիմել եւ երբեք չեմ դիմի»,-հայտնել է Սելայան, ասելով, որ երկրի միակ օրինական նախագահը նա է։
Աշխարհի մի շարք լրատվամիջոցների համաձայն, պաշտոնանկ եղած նախագահի կողմնակիցները երկրի նախագահի նստավայրի շուրջ բարիկադներ են կառուցել։
Հիշեցնենք, որ երկրի օրենսդրությունը փոխոխելու համար հանրաքվե անցկացնելու Մանուել Սելայայի որոշումը Հոնդուրասում քաղաքական ճգնաժամ է առաջացրել ։ Այդ փոփոխությունները ներառում է, մասնավորապես, երկրի նախագահի վերընտրման հնարավորությունը, մինչդեռ նախկինում ՝1982-ին ընդունված օրենքը, սահմանափակում է նախագահության ժամկետը՝ 4 տարով։



























