Իտալացի կինոաստղ Կլաուդիա Կարդինալեն ժամանելու է  Հայաստան: Վաղը՝ հուլիսի 10-ին, երեկոյան Երեւանում վայրէջք կկատարի ինքնաթիռը, որով Երեւան են ժամանում «Ոսկե ծիրան» փառատոնի նախագահ Ատոմ Էգոյանը կնոջ` Արսինե Խանջյանի հետ, փառատոնի պատվավոր հյուր իտալացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն, ֆրանսիացի ռեժիսոր Դենինը:

Նշենք, որ հուլիսի 11-ին Երեւանում մեկնարկելու է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Փառատոնի շրջանակներում նախատեսված է «Մոսկվա» կինոթատրոնի մերձակայքում աստղերի ճեմուղի բացել, որտեղ լինելու են հայ անվանի կինոգործիչների աստղերը: