Դեկտեմբերի 9-ին, ժամը 21.00-ին, 1990 թ. ծնված Արման Կ.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ին, Արշակունյաց պողոտայի թիվ 210 հասցեում գտնվող շինանյութի առեւտրի կենտրոնի իրեն պատկանող տաղավարի դրամարկղից գողացել են 1.500 դոլար եւ 80.000 դրամ` պատճառելով 770.000 դրամի վնաս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1978 թ. ծնված Արման Հ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 21.45-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք:

Կատարվում է քննություն: