2014թ. ՀՀ կառավարությունը ներդրումային 18 ծրագրերի համար հետաձգել է ԱԱՀ-ի գանձումը: Այս մասին դեկտեմբերի 26-ին լրագրողներին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Բացի այդ, հավելել է նա, բավարարվել են արտահանման սուբսիդավորման 20 հայցեր՝ Արդյունաբերական զարգացման հիմնադրամի կողմից: Նախարարի վստահեցմամբ՝ 2015թ. արդյունաբերողներին աջակցելու աշխատանքները կշարունակվեն ՀԲ-ի վարկային նոր՝ 50 մլն դոլարի ծրագրի շրջանակում, որն ուղղված է առեւտրի եւ ապրանքների որակի համակարգի զարգացմանը: «Մենք շատ կարեւոր ենք համարում տեղական արտադրողների աջակցությունը եւ նոր աշխատատեղերի ստեղծումը», – ասել է Ճշմարիտյանը: