Թուրքիայում օրեր առաջ ամուսնացել է ծովային ուժերի հրամանատար, ծովակալ Բյուլենթ Բոսթանջըօղլուն։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ծովային ուժերի հրամանատար Բյուլենթ Բոսթանջըօղլուն դեկտեմբերի 20-ին շատ համեստ միջոցառումով նշել է իր ամուսնությունը։
Նշվում է, որ 61-ամյա ծովակալը նախընտրել էր չհայտարարել իր ամուսնության մասին եւ ամուսնությունը նշել է ընտանիքի անդամների հետ։



























