Երեւանում՝ Գարեգին Նժդեհ 25/3 հասցեում, բացվել է ԱՐԱՅ ապրանքանիշի նոր վաճառասրահ, որը Շենգավիթ վարչական շրջանում տեխնիկայի մասնագիտացված խոշորագույն խանութն է։ Մոտ 1500 քմ տարածքով քառահարկ նորակառույցում ներկայացված են Zanussi, Electrolux, AEG, Apple, Vestel, Polaris բրենդերի տեխնիկաները՝ նորացված տեսականիով։
Արդեն վաղուց հայտնի է, որ ԱՐԱՅ ապրանքանիշտ տարածաշրջանում կենցաղային տեխնիկայի առաջատարներից LG-ի պաշտոնական ներկայացուցիչն է։ Նորաբաց վաճառասրահում այս փաստը հաստատում է LG-ի հսկայական բրենդշոփը։ 400 քմ տարածքի վրա ներկայացված են LG-ի կենցաղային տեխնիկայի ամենավերջին գլուխգործոցները։ Օրինակ՝ LG-ի այս տարվա ամենավերջին առաջարկներից՝ ճկված Oled էկրանով սմարթ հեռուստացույցները։ Նշենք, որ LG-ի այս բրենդշոփն ամենամեծն է ողջ Հարավային Կովկասում։
«Տեխնիկայի վաճառասրահի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան այս վաճառասրահի բացումը փաստում է, որ ԱՐԱՅ ընկերության կառավարման ուրույն մոդելը, դրա խիստ հետեւողական իրականացումը բիզնեսի հաջողության գրավականներից է։ ԱՐԱՅ-ը շարունակում է ընդլայնվել. ներկայացնել սպառողին տեխնիկայի համաշխարհային առաջատար արտադրողների նորագույն առաջարկները։ Միեւնույն ժամանակ յուրաքանչյուր նոր վաճառասրահի բացումով փորձում ենք մեր ծառայությունը եւ սրահների պայմանները ավելի կատարելագործել ու բարելավվել՝ հանուն սպառողի»,- NEWS.am թղթակցի հարցին պատասխանելով՝ ասաց ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վիլսոն Մելիքջանյանը։
Ըստ նրա՝ վերջին շրջանում դրամի անկայուն փոխարժեքի պարագայում գների անփոփոխ մնալը, ապրանքների անխափան մատակարարումը եւս բիզնես կառավարման արդյունքն է։
Նշենք, որ ԱՐԱՅ եւ «Տեխնոլայֆ» վաճառասրահներից նոյեմբերի 25-ից մինչեւ հաջորդ տարվա հունվար ամսի 13-ն ընկած ժամանակահատվածում 200.000 դրամի գնումներ կատարողները կարող են մասնակցել խաղարկությանը եւ շահել արժեքավոր մրցանակներ կամ էլ գլխավոր մրցանակը՝ Հունդայի Էլանտրա մակնիշի նոր ավտոմոքենա: Խաղարկությունը կայանալու է հաջորդ տարվա հունվարի 18-ին:
Ակցիայի պայմանները գործում են նաեւ Գարեգին Նժդեհ 25/3 հասցեում բացված սրահում։
Հիշեցնենք, որ «Համազգային Վստահություն» խորհրդի կողմից կազմակերկպված Տարվա լավագույն հանրային ծառայող եւ Տարվա լավագույն ապրանքանիշ 2014 ազգային մրցանակաբաշխությանը ԱՐԱՅ ընկերությունն արժանացել է Կենցաղային տեխնիկայի վաճառքի առաջատար եւ Տարվա լավագույն ապրանքանիշ մրցանակներին:




























