Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցներն ավարտել են «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակում խուզարկությունը, որից հետո ոստիկանները կնքել են գրասենյակը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռադիոկայանի գրասենյակից առգրավվել են փաստաթղթեր եւ սարքավորումներ՝ սերվերային համակարգիչը, նոութբուքներ, ֆոտոխցիկներ, տեսախցիկներ, հիշողության չիպեր:
Բացի այդ, կոտրվել է չհրկիզվող պահարանը եւ վերցվել են փաստաթղթեր, կնքիներ ու բլանկներ: Այսպիսով, ռադիոկայանի գործունեությունը նախկին ռեժիմով անհնար է իրականացնել, սակայն գրասենյակի ղեկավարությունը մտադիր չէ դադարեցնել հեռարձակումը եւ կգործի Պրահայի գրասենյակի շտաբ-բնակարանից:




























