Թուրքական IMC-TV-ի փոխանցմամբ՝ Քոբանիի քրդերի զինված ստորաբաժանումները (YPG) կարողացել են հարձակում ձեռնարկել եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռքից հետ վերցնել Քոբանիի արեւելքում գտնվող քաղաքապետարանի շենքն ու մի դպրոց։
Իսլամիստները նահանջել են՝ տալով բազմաթիվ սպանվածներ։
Նշենք, որ սեպտեմբերի 2-րդ կեսից իսլամիստները Քոբանին գրավելու համար լայնածավալ հարձակումներ են իրականացրել, սակայն ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիոն ուժերի ավիահարվածներն ու Հյուսիսային Իրաքից ժամանակ քրդական փեշմերգան կարողացել են կանգնեցնել եւ որոշ դեպքերում հետ շպրտել իսլամիստներին։




























