Քաղաքացի Սպարտակ Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքացի Սպարտակ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները 2014թ. օգոստոսի 14-ին իրեն բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին: Այնտեղ վերջիններս, իր հասցեին հայհոյանքներ տալով, սպառնացել են, ապա ծեծի ենթարկել իրեն` պահանջելով, որ խոստովանի իր կողմից չկատարված կողոպուտը: Ինքը ծեծի ու սպառնալիքների ազդեցության տակ ինքնախոստովանական ցուցմունք է տվել իր կողմից չկատարված կողոպուտի վերաբերյալ:
Կատարվում է նախաքննություն:



























