Օտավայի Tanger Outlets առեւտրի խոշոր կենտրոնում անհայտ անձինք հրաձգություն են կազմակերպել, վիրավորվել է մեկ մարդ:

ՆՏՎ-ն, վկայակոչելով Կանադայի СВС հեռուստաալիքը, հայտնում է, որ ձերբակալվել է 2 մարդ: Առայժմ անհայտ է, արդյոք նրանք կապ ունեն հրաձգության հետ:   Ներկայումս հացման են ենթարկվում ականատեսները: Ոստիկանությունից հայտնել են, որ տուժածը տեղափոխվել է հիվանդանոց: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: 

Ըստ նախնական տվյալի՝ կրակոցները կարող էին հնչել գնորդների միջեւ վեճի պատճառով: Դեկտեմբերի 26-ին Կանադայում ապրանքների զեղչերը կարող են հասնել մինչեւ 90%-ի: